Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնեց, որ «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունից ստացել է համապատասխան տեղեկանք, ըստ որի` առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է, որ ընկերությունը կսկսի իր նախնական արտադրանքի թողարկումը: Խոսքը հանրահայտ «Սիգարոն» ծխախոտներն արտադրող ընկերության մասին է, որը տեւական դադարից հետո պետք է վերսկսի իր աշխատանքները:
Նախնական թողարկված արտադրանքը, ինչպես նշեց Վահրամ Ավանեսյանը, արտահանվելու է:
Կառավարությունն էլ իր այսօրվա նիստի ժամանակ որոշեց մինչեւ 2014 թվականի մայիսի 5-ը երկարաձգել ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմը: