|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արարատի` արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը ողջունում է Արամայիս Գրիգորյանի նշանակումը Արարատի մարզպետի պաշտոնում, ողջունում է Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Էդիկ Բարսեղյանը նշեց, որ վստահ է` Արամայիս Գրիգորյանը շատ լավ կաշխատի: Նորանշանակ մարզպետի հետ նախկին մարզպետը աշխատելու առիթ ունեցել է, ճանաչում է, շատ ջերմ հարաբերությունների մեջ է: Խանդի զգացողություն չունի:
«Այն ժամանակ կլիներ, եթե ինձ ազատեին աշխատանքից, իրենք նպաստեին, որ ինձ ազատեն: Բայց ես, թերեւս, երեք շաբաթ առաջ խնդրել եմ ՀՀ նախագահին, որ, իմ դիմումի համաձայն, ինձ ազատեն աշխատանքից, ես գնամ ակտիվ հանգստի»,- նշեց նախկին մարզպետը:
Հարցին` մտավախություն չունե՞ք, որ նորանշանակ մարզպետը կազատվի Ձեր կադրերից, Բարսեղյանը պատասխանեց. «Աշխատող մարդուն չեն ազատում, աշխատող մարդու հետ աշխատում են: Եթե կլինեն այնպիսի աշխատողներ, որոնք կթերանան իրենց աշխատանքում, բնական է, որ կազատվեն»:
Նորանշանակ մարզպետին դեռ չի հասցրել շնորհավորել: «Սպասում եմ իրեն, որ գա»,- ասաց Էդիկ Բարսեղյանը: