|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեւանի Ավան եւ Նոր Նորք դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու հարցը Արդարադատության խորհրդում քննարկելու ժամանակ Գերագույն դատարանի նախկին նախագահ, ԱԽ անդամ Տարիել Բարսեղյանը լքել էր նիստը` չմասնակցելով քվեարկությանը, եւ ասել էր` եթե դադարեցվեն դատավորի լիազորությունները, ինքն էլ դուրս կգա ԱԽ-ից, նաեւ` որ դիմելու է ՀՀ նախագահին: Նախօրեին դատավորի լիազորությունները դադարեցվեցին` ՀՀ նախագահի հրամանագրով:
Թերթի տեղեկություններով` նախագահականից հաշիվ են պահանջել Տարիել Բարսեղյանից, թե` ինչպե՞ս ես համարձակվել Սերժ Սարգսյանին դեմ գնալ, մի՞թե պարզ չէ, որ նման հարցերն իր հրահանգով են լուծվում, եւ պահանջել են ԱԽ անդամակցությունից հրաժարվելու դիմում գրել:
Երեկ Տ. Բարսեղյանից թերթը փորձել է պարզել, թե պատրաստվո՞ւմ է հրաժարականի դիմում գրել: Բարսեղյանը պատասխանել է. «Ես դիմում չեմ գրել եւ չեմ պատրաստվում գրել»: