|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Երեկ եւ այսօր «Ֆոնդա Ֆավալորո» հիվանդանոցի մոտ, որտեղ տեղի էր ունեցել Արգենտինայի նախագահի վիրահատությունը, զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել. նախագահի համակիրները ծաղիկներով և դրոշակներով հավաքվել են` նրան օժանդակելու: Այդ մասին տեղեկացնում է ria.ru-ն` վկայակոչելով Reuters գործակալությունը:
Երկուշաբթի օրը բժիշկները հաղորդել էին, որ նախագահ Քրիստինա Ֆերնանդեսին վիրահատությունն անհրաժեշտ է. նա օգոստոսին գլխի վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով ձեռք էր բերել ներգանգային հեմատոմա: