|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գ.Պողոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը: Պատգամավորը նիստին ներկայացել էր ունկդրի կարգավիճակով:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչի որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և հարուցել քրեական գործ «Երևանի Փակ շուկան ոչնչացնող» կառուցապատողի եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ: Ըստ դիմող կողմի՝ նրանք խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներ, այդ թվում` ՀՀ ՔՕ 264-րդ հոդվածը` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:
Այսօրվա նիստում Փոստանջյանի նրկայացուցիչ Հերմինե Միքայելյանը միջնորդեց իրեն տրամադրել 2 աշխատանքային օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և, հետաձգելով այսօրվա նիստը, հայցվոր կողմին մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց: