|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2014 թ. մարտի 4-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչ Մ. Ա. Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված դիմումը:
Հիշեցնենք, որ վերջինս մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից ԱԺ պատգամավոր Զարուհի Փոաստանջյանի և նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա:
Նշենք, որ փոխնախարարը սպառնալիքները հնչեցրել էր 2013 թ. հոկտեմբերի 10-ին Yerkir.am կայքին տված հարցազրույցում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է դատական ակտը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Մանրամասները` այստեղ: