|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վաղը Գյումրիում կմեկնարկի «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը:
«Կինոաշունն» այս տարի նվիրվում է հայ կինոյի 90-ամյակին: Այդ կապակցությամբ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով: Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լեւոն Իսահակյանի եւ Արմեն Միրաքյանի հոբելյաններին նվիրված` կլինեն հետահայաց ցուցադրություններ:
Այս տարի նույնպես հայտարարված է հայկական նոր ֆիլմերի գրախոսականների մրցույթ. գրախոսականների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է:
Երեւանում, բացի համայնքներից, ֆիլմեր են ցուցադրվելու «Նաիրի» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, Հ. Մալյանի անվան թատրոնում եւ բուհերում: