|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում կադրային հարցեր չեն քննարկվել. նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով ապագա զինդատախազի հարցին` Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ ԳՄ-ն այն մարմինը չէ, որտեղ պետք է քննարկվեն ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցերը:
Պարզվում է՝ ՀՀԿ ԳՄ նիստում անդրադարձ չի կատարվել նաեւ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հարցին: Շարմազանովը նշեց, որ նախագահը հնարավորություն ունեցել է Ստրասբուրգում բոլոր հարցերին պատասխանելու: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի ելույթը կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ ելույթ էր:
Ըստ ՀՀԿ մամլո խոսնակի` իրենք ռուս եւ եվրոպացի գործընկերների հետ հարաբերությունները չեն դիտարկում որպես իրար հակասող, ավելին` դրանք փոխլրացնող գործընթացներ են:
«Մենք պատրաստակամ ենք նախաստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը՝ առանց ԽՀԱԱԳ պայմանագրի: Ասոցացման համաձայնագրի մեխը քաղաքական բարեփոխումներն են»,- նշեց Շարմազանովը: