|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ուկրաինայի իշխանությունները նոյեմբերի 2-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում չեն ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Այդ մասին ИА REGNUM-ի հետ զրույցում հայտնել է աղբյուրը, որը ցանկացել է անհայտ մնալ:
«Վարչապետ Նիկոլայ Ազարովի՝ Դոնեցկ կատարած վերջին այցի ժամանակ Դոնեցկի իշխանությունները տեղեկացան այն մասին, որ նախագահ Յանուկովիչի վարչակազմը դիտարկում է ԵՄ-ի հետ ասոցացումը հետաձգելու հնարավորությունը՝ մեկ տարով կամ ավելի երկար ժամկետով: Գործընթացի տապալման նախաձեռնողն ուկրաինական կողմն էր, քանի որ ԵՄ-ն չկարողացավ գտնել՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հնարավոր ֆինանսական կորուստների փոխհատուցման մեխանիզմները: Բացի այդ` եվրոպական գործիչները բավականին կոշտ դիրքորոշում հայտնեցին Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելու վերաբերյալ»,- պատմել է աղբյուրը: