|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մաքսային միությանը անդամակցելը բխում է մեր ժողովրդի շահերից. մենք հազարավոր թելերով ենք կապված ՄՄ-ի երկրների հետ, մեր ապրանքների 1/3-ը արտահանվում է Ռուսաստան: Այս մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում, եվրոպացի պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով` Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը մեր հանրությունը ևս կողմ է: «Չեմ կարծում, որ այսօր հանրաքվեի անհրաժեշտոթյուն կա, բայց չեմ բացառում, որ վաղը քաղաքական ուժերը որոշեն, որ դրա կարիքը կա»,- ասել է նա:
Անդրադառնալով ԼՂՀ խնդրին` նախագահը նշել է, որ այսօր Հայաստանի զինված ուժերը ԼՂՀ անվտանգության երաշխավորն են, և եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂՀ-ի դեմ, Հայաստանն իր բոլոր ուժերով միանալու է ԼՂՀ-ին: