|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթանում է սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնությունը:
Հայաստանի պատվիրակներ Հարություն Մերդինյանը և Վահագն Ստեփանյանը հանդես եկան նժույգ թափերում: Նրանցից առաջինը գրավեց 9-րդ, իսկ երկրորդը` 13-րդ տեղը:
Այս ամենով հանդերձ, մարմնամարզության հայկական դպրոցն իր հաշվին համաշխարհային նոր նվաճում գրանցեց: Վահագն Ստեփանյանը նժույգ թափում խստապահանջ մրցավարական հանձնախմբին ներկայացրեց իր ստեղծած նոր կապակցությունը` ուղիղ խաչաձևումով կանգ ձեռքերին, ապա ` հակադարձ խաչաձևում: Երևանցու կատարումը ուղեկցվեց բուռն ծափահարություններով, արժանացավ բարձր գնահատականի, ընդգրկվեց մարմնամարզական բարդ տարրերի և կապակցությունների միջազգային անվանակարգում:
Հայկական կատարումը ստացավ «Ստեփանյան» անունը, իսկ Վահագնին հանձնվեց հատուկ հավաստագիր:
Հարկ է նշել, որ օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանից, Ալբերտ Ազարյանից և աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանից հետո Վահագնը հայաստանցի չորրորդ մարմնամարզիկն է, ում անունը գրանցում ստացավ մարզաձևի համաշխարհային անվանակոչության պատմագրքում:
ՀԱՕԿ լրատվության բաժին