|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Կոմիտաս 5ա հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել, այս անգամ` քաղաքապետարանի առջեւ: Բնակիչների խոսքերով` շարունակվող շինարարական աշխատանքների հետևանքով իրենց բնակարանների պատերին հսկայական ճաքեր են առաջացել: Ըստ նրանց` Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքները հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնց ներկայությունը խանգարում է բնակիչներին` բողոքի ակցիաներ անցկացնել:
Բնակիչների հետ հանդիպման եկավ քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերի կարգավորման բաժնի պետ Արբակ Վարդանյանը և առաջարկեց նրանց փակ քննարկում անցկացնել խնդրի լուծման վերաբերյալ: