|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` ավելի քան 300 երևանցի ժամկետային զինծառայողների ծնողներ հունվարի 27-ի ուշ երեկոյան մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրն իրենց որդիների հետ նշելու:
Նախաձեռնությունը, հիրավի, հաճելի անակնկալ էր թե' զինվորների և թե' նրանց ծնողների համար:
Ծնողները հենց տեղում հնարավորություն են ստացել անձամբ ծանոթանալու իրենց զավակների ծառայության պայմաններին, իսկ զինվորական ճաշարանում, ճաշելով զինվորների հետ, նաև համոզվել են, որ իրենց զավակների սննդի հարցը ևս կազմակերպված է հավուր պատշաճի:
Տոնի առիթով բոլոր զորամասերում կազմակերպվել էին հանդիսավոր արարողություններ և տոնական համերգներ: Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրվել են երաժշտական գործիքներ: