|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում սեպտեմբերի 21-ից բացվել է «Խաչքարների` հայկական քարե խաչերի արվեստը» ցուցահանդեսը:
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, Կոմպիենի քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ Մարինին:
Բացման արարողությանը նախորդել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվել է «Արցախ՝ հայկական արվեստիև ավանդույթների պարտեզ» գիրքը, իսկ գիտնական Տիգրան Կույումջյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է Արցախի մանրանկարչության հետ:
Ցուցահանդեսը կգործի Կոմպիեն քաղաքում մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը: