|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց եւ Բաղրամյան պողոտա` նախագահական նստավայրի մոտ ավարտվեց բողոքի ակցիա` հանուն մեր անկախության եւ ընդդեմ Մաքսային միության: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին` «Սերժիկ հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան»:
Ինչպես միշտ, ոստիկանները թվով չէին զիջում բողոքի ակցիայի մասնակիցներին: Ոստիկանների գործողությունները ղեկավարում էին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը եւ Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը:
Առաջարկում ենք դիտել Yerkir.am-ի տեսանյութը:
Լուսանկարը` news.am-ի: