|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Հեռագրում ասված է.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Հանրապետության օրվա կապակցությամբ:
Ծանր փորձություններով լի այս տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն աշխարհին ցույց է տվել ազատ ապրելու իր վճռականությունը` ապացուցելով, որ հաջողությամբ է հաղթահարում դինամիկ զարգացող անկախ պետություն կառուցելու ճանապարհին բոլոր դժվարությունները:
Վստահ եմ, որ բարեկամության եւ սերտ համագործակցության հարաբերություններն այսուհետ էլ կնախանշեն հետագա փոխգործակցությունը մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Մեկ անգամ եւս ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետությանը, Ձեզ՝ հաջողություններ անկախ պետականության հետագա զարգացման եւ ամրապնդման ճանապարհին»: