|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծարգո Ռաուլ Ջումկովի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ողջ ժողովրդին` Ազատագրման եւ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:
2018 թվականը հոբելյանական է Աբխազիայի համար: 25 տարի առաջ Աբխազիայի ժողովուրդը հռչակեց իր անկախ եւ ինքնիշխան պետության ստեղծումը: 10 տարի առաջ Աբխազիայի անկախությունը ճանաչեց Ռուսաստանի Դաշնությունը՝ նշանավորելով Աբխազիայի պետականության միջազգային ճանաչման սկիզբը:
Քառորդ դարի ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է դժվարին, բայց եւ հերոսական ուղի: Աբխազիայի ժողովուրդը հաջողությամբ լուծում է պետականաշինության խնդիրները, անշեղորեն ամրապնդում եւ զարգացնում իր երկիրը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Ռաուլ Ջումկովի, եւ մաղթում Ձեզ ու Աբխազիայի ողջ ժողովրդին խաղաղություն, բարօրություն եւ բարգավաճում»: