|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսը կարող է դառնալ առաջին մուսուլմանական երկիրը, որ կճանաչի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին, ինչպես հայտնում է inosmi.ru-ն, գրում է Վատիկանի գործունեությունը լուսաբանող Vatican Insider կայքը:
Դա կարող է տեղի ունենալ փաստաբան, Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար Մուհամեդ Սաադ Խաիրալլահի աննախադեպ քայլից հետո. նա այդ հարցով դատական հայց է ներկայացրել: Գործը պատմության մեջ առաջին անգամ կքննվի Կահիրեում նոյեմբերի 5-ին: Այդ մասին հայտարարվել է Եգիպտոսում և արաբական աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Ամբողջական լուսանկար» թոք-շոուի-ի ժամանակ, որը վարում է Լիլիան Դաուդը: Նաև առաջարկ է հնչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնել մայրաքաղաք Կահիրեում:
Բանն այն է, որ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է արժանացրել ներկայիս կառավարությանը, ինչը եգիպտացիների մեծամասնությանը դուր չի եկել: