|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2007 թվականի մարտի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի և Ստամբուլի նահանգապետի փոքրամասնությունների գծով տեղակալ Ֆիքրետ Ղասաբօղլուի զրույցի ժամանակ անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին. տեղեկանում ենք WikiLeaks-ի գաղտազերծած փաստաթղթերից:
Բրայզան ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը ջանքեր է գործադրում, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, քանի որ համարում է, որ հայ-թուրքական ընդհանուր պատմության խնդիրները պետք է լուծվեն երկու հասարակությունների քննարկումների միջոցով:
Ղասաբօղլուն, իր հերթին, 4 փաստարկ է բերել, թե ինչու ԱՄՆ-ը չպիտի ճանաչի Ցեղասպանությունը:
1. Ստամբուլում հանդուրժողականությունը տարբեր մշակույթների նկատմամբ սկսվել է դեռևս Օսմանյան կայսրության առաջին տարիներից:
2. Չնայած պատմական և ներկայիս քաղաքական լարվածությանը` Թուրքիայում ապօրինաբար ապրում եւ աշխատում են ավելի քան 40000 հայաստանցիներ (փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը հաճախ խոսում է 70000-ի մասին):
3. Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր թուրքեր դատապարտեցին այդ հանցագործությունը, ինչը հարգանքի նշան էր այլ մշակույթների նկատմամբ:
4. Թուրքիայի նոր սերունդը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, և 1915 թվականի իրադարձությունների քաղաքականացումն ատելություն կսերմանի: