|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երգչուհի Շերը մերժել է Ռուսաստանի` Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին երգելու հրավերը: Երգչուհին պատմել է կանադական Maclean's ամսագրին, որ իր ընկերը, ով ռուս օլիգարխ է, զանգահարել եւ հրավիրել է իրեն Ռուսաստան: «Ես անմիջապես մերժեցի: Ես կցանկանայի իմանալ, թե ինչու է այնտեղ այդքան մեծ ատելությունը արվամոլների նկատմամբ»,- ասել է երգչուհին:
Անցյալ տարի Շերը երկու անգամ համերգով հանդես է եկել Ռուսաստանում, երկուսն էլ` Սուլեյման Քերիմովի հրավերով, ով միլիարդատեր է եւ երգչուհու մտերիմ ընկերը: