|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Վոյաջեր-1» տիեզերական զոնդը լքել է Արեգակնային համակարգը եւ դուրս եկել միջաստղային տարածությունը. պաշտոնապես տեղեկացրել է NASA-ն: Ըստ տեղեկատվության` համապատասխան եզրակացությունն արվել է սարքից ստացված վերջին տվյալների վերլուծության արդյունքում:
1977 թվականին տիեզերք արձակված «Վոյաջեր-1»-ը առաջին տիեզերական սարքն է, որը դուրս է եկել Արեգակնային համակարգի սահմաններից: Ներկայումս այն գտնվում է երկրագնդից 18,4 մլրդ կմ հեռու: Ենթադրվում է, որ սարքը սնող ռադիոիզոտոպային աղբյուրների էներգիան կբավարարի մինչեւ 2025 թվականը: