|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու մտադրությունը: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում` կառավարությանն ուղղված հարցուպատասխանից առաջ:
«Իմ կարծիքով` դա Հայաստանի տնտեսության համար բավականին դրական քայլ կլինի, հատկապես` էներգետիկայի ոլորտում, քանի որ հիմնական մեր էներգակիրները ներկրվում են Ռուսաստանից»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու գազի սուբսիդավորման հարցը, Արմեն Մովսիսյանը պատասխանեց. «Սուբսիդավորման հարցը կլուծվի այդ բանի ներքո… Մաքսային միության ներքո»: Նախարարին առաջարկեցինք բացել փակագծերը: Արմեն Մովսիսյանը արձագանքեց. «Արդեն լուծումը գտել ենք, դա կապ ուներ Մաքսային միության հետ»: