|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար լինելու ժամանակ «Նաիրիտ» գործարանի աշխատողներից մեկին` նախագահական նստավայրի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ, համբալ էր անվանել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժանանակ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ նրան կրկին համբալ կանվանի: «Դուք նախապատմությունը գիտե՞ք, իրենք ի՞նչ էին ասում: Եթե նորից ըլնի, նույնը կասեի»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը` Սերժ Սարգսյանն ասում է, որ ՀՀ քաղաքացու հետ պետք է «դուք»-ով խոսել, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես «դուք»-ով եմ խոսել»:
«Դուք»-ո՞վ եք համբալ ասել»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Ահա»,- հնչեց պատասխան: