|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկու հետ:
Բուլղարիայի վարչապետի խնդրանքով վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր իրավիճակը, տեղեկացրել, որ նախորդ տարի Հայաստանի Հանրապետության կառավարությանը հաջողվել է ապահովել շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճ։
Պլամեն Օրեշարսկին, իր հերթին, նշել է, որ Հայաստանը բավականին տպավորիչ ցուցանիշ է արձանագրել, քանի որ նույնիսկ եվրոպական մի շարք պետությունների նման ցուցանիշ ապահովել չի հաջողվել։