|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովի հետ։
Կողմերը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, տարբեր ոլորտներում կապերի զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին: Այնուհետև Կայրաթ Կելիմբետովը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը, որի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: