|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի 4 խոշոր մրցաշարերից վերջինում` ԱՄՆ Բաց առաջնության եզրափակիչ էին դուրս եկել աշխարհի ուժեղագույն թենիսիստ Նովակ Ջոկովիչը և իսպանացի Ռաֆայել Նադալը:
Բավական գեղեցիկ և լարված պայքարում` 6:2, 3:6, 6:4, 6:1 հաշվով հաղթող դարձավ Ռաֆայել Նադալը, ով այս հաղթանակով ձևակերպեց US Open Series-ի ոսկե հեթ-տրիկ: Սա իսպանացու 13-րդ գավաթն էր թենիսի ամենահեղինակավոր մրցաշարում` «Մեծ սաղավարտ»-ում:
Հանդիպումից հետո Ջոկովիչը մոտեցել է Ռաֆային և ասել. «Դու արժանի ես»: Իր հերթին, Նադալը նշել է, որ Ջոկովիչին հաղթելու համար պետք է իդեալական խաղալ, ինչը իր մոտ ստացվել է: