|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավարտվեց Փարիզի բաց առաջնության Ռոլան Գարոս-2011 մրցաշարը:
Իսպանացի Ռաֆայել Նադալի և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի մրցամարտում` դժվարին պայքարում հաղթեց Նադալը` 7/5, 7/6 (3), 5/7, 6/1 հաշվով: Հանդիպումը տևեց 3 ժամ 40 րոպե: Անկասկած, հավասար պայքար էր, սակայն Ռաֆան այս անգամ ավելի դիպուկ գտնվեց: Սա աշխարհի ուժեղագույն թենիսիստի 6-րդ հաղթանակն է Ռոլան Գարոսում:
Հիշեցնենք, որ այս 2 թենիսիստներն իրենց կարիերայում հանդիպել են 25 անգամ, որից 17-ն ավարտվել է Նադալի և 8 Ֆեդերերի հաղթանակով:
Իր հաղթանակի համար Ռաֆան ստացավ 1,200,000 եվրո, իսկ Ռոջերը` 600,000 եվրո: