|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռոլան Գարոսը 2011-ը լքեց նաև աշխարհի 3-րդ ուժեղագույն թենիսիստուհին: Ռուսաստանցի Վերա Զվոնարյովան երեք սեթերի արդյունքում` 6:7, 6:2, 2:6 հաշվով պարտվել է իր հայրենակից 19-ամյա Անաստասիա Պավլյուչենկովային։ Հանդիպումը տևել է 2 ժամ 27 րոպե։
1/4 եզրափակիչում Անաստասիան կհանդիպի մրցաշարի գործող չեմպիոն իտալուհի Ֆրանչեսկա Սկյավոնեի հետ, որը երեք սեթերի արդյունքում՝ 6:3, 2:6, 6:4, մրցապայքարից դուրս է թողել սերբ Ելենա Յանկովիչին:
Ֆրանսուհի Մարիոն Բարտոլին Հիսելա Դուլկոյի հետ մրցելույթում 7:5, 0:1 հաշվով հաղթանակ տոնեց. մրցակիցը հրաժարվել է հետագա խաղից:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար ֆրանսուհին ուժերը կչափի ռուսաստանցի Սվետլանա Կուզնեցովայի հետ, որը երեք սեթերի արդյունքում` 7:6(4), 2:6, 6:2 հաշվով հաղթել է Սլովակիայի ներկայացուցիչ Դանիելա Հանտուխովային։
Նալ Լին և Կարոլին Գարսիան նույնպես 1/4 եզրափակիչում են: