|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժամանակի» տեղեկություններով` երեկ երեկոյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «բանդայի գործով» դատապարտյալ` 41-ամյա Արման Դալաքյանը: Թերթի ունեցած տեղեկությունը հաստատել է նաև ԱՆ ՔԿՀ-ների վարչության մամլո խոսնակ Գոռ Ղլեչյանը:
«Այս պահին չեմ կարող ասել, թե որն է մահվան պատճառը, բժշկական փորձաքննություն է նշանակվել»,- թերթի լրագրողի հարցին ի պատասխան, ասել է Ղլեչյանը` հավելելով, որ Արմանը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, առողջական վիճակը շատ կտրուկ վատացել է, շտապօգնություն կանչելուց 10 րոպե անց մահացել է: