|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ երեկոյան ՀՀԿ գրասենյակի առջեւ տեղի ունեցած պիկետի մասնակիցներ Սուրեն Սաղաթելյանը և Հայկակ Արշամյանը հետապնդման, այնուհետև Կողբացի 2 հասցեում ժամը 22:15-ին անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել: Տուժածները «ՍիվիլՆեթ»-ի լրագրողի հետ զրույցում պատմել են, որ հարձակման են ենթարկվել 6-7 հոգու կողմից: Նրանց տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց: Հայկակ Արշամյանը ստացել է գլխի, իսկ Սուրեն Սաղաթելյանը՝ գլխի և ձեռքի վնասվածք:
Ոստիկանությունը այս դեպքի մասին առայժմ համառորեն լռում է: Հատկանշական է այն, որ քաղաքացիների` պարզ, աշխատանքային կամ անուշադրության արդյունքում ստացած վնասվածքների դեպքում ոստիկանության աշխատակիցները անմիջապես հայտնվում են: Ավելին, մեր տեղեկություններով, նույնիսկ հերթապահում են հիվանդանոցներում: Այս դեպքում ոստիկաններն անճար էին, կարելի է մտածել, որ ժամանակին տեղ հասնելու համար բենզին չեն ունեցել:
Հատկապես հետաքրքիր է, որ բոլոր բացասական կամ ավելի ճիշտ քրեական երևույթները` երկրի համար բախտորոշ արձանագրությունների ստորագրումները, խորհրդակցությունները և այլն, այս իշխանությունների օրոք տեղի են ունենում գիշերը` մթության քողի տակ: