|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
15 րոպե առաջ մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը: Նիստն ուղեկցվում է բողոքի ցույցով` ընդդեմ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության: Ցուցարարները Սերժ Սարգսյանին սպասում էին Տիգրան Մեծ - Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկում, որով, սովորաբար, Սերժ Սարգսյանը մուտք է գործում ՀՀԿ գրասենյակ: Նախագահը, սակայն, եկավ Նալբանդյան փողոցով` ցուցարարների հետ շփում չունենալու համար:
Իրադարձությունների վայրից Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ, տեսնելով նախագահին, «Ազատ, անկախ Հայաստան» աղաղակող ցուցարարները սկսել են վանկարկել` «Չեբուրաշկա»:
Նշենք, որ ոստիկանները շարունակում են ՀՀԿ շենքը շրջափակված պահել` սահմանափակելով նաեւ լրագրողների աշխատանքը: