|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Արցախի և մեր պետականության մարմնավորում Հրաչ Մուրադյանին սպանողը պիտի պատժվի»: Այս գրությամբ պաստառները պարզած` քիչ առաջ ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի հարազատները և ընկերները:
Նշենք, որ այսօր լրանում է Հրաչ Մուրադյանի սպանության հինգերորդ ամիսը, սակայն մեղավորները դեռ պատժված չեն։ Պռոշյանցիների խոսքով` 5 ամիսը բավարար ժամկետ է հանցագործությունը բացահայտելու համար: Ակցիայի մասնակիցները ցանկություն հայտնեցին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից անձամբ լսել, թե հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում և ինչ հունով է ընթանում գործի քննությունը:
Ոստիկանությունից պատրաստակումություն հայտնեցին ընդունել ակցիայի մասնակիցներից 4-ին: 3 պռոշյանցիներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ուղեկցությամբ, մտան ոստիկանության գլխավոր վարչության շենք` ներկայացնելու իրենց պահանջները: