| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  12 տարի առաջ - 2013-08-26 15:20
            12 տարի առաջ - 2013-08-26 15:20  
         
                
            Նանա Գնդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բախման մեջ միայն մի բան էր լավ աչքի զարնում....
 Խցանման մեջ հայտնված ավտոբուսների, երթուղային տաքսիների և մեքենաների  մարդիկ հանգիստ հետևում էին ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցող  բախմանը` համբերատար սպասելով, թե երբ կբացվի ճանապարհը, որպեսզի իրենք  վերջապես կարողանան հասնել իրենց ճանապարհային նպատակակետին: Գուցե,  ակտիվիստներն իսկապե՞ս խանգարում էին իրենց` խցանելով  ճանապարհը:
Ամեն դեպքում, ես համարձակություն կունենամ դուրս գալ ոստիկաններին հայհոյելու համընդհանուր թրենդից և նշել, որ վերջիններս չեն կարող չարձագանքել ճանապարհին արհեստական խցանումների ստեղծման հանգամանքին: Բախման տեսանյութում երևացին նաև կադրեր, թե ինչպես են հարակից շենքերի բնակիչներն իրենց տան պատշգամբներից հետաքրքրությամբ հանգիստ հետևում փողոցում ծավալված «հետաքրքրաշարժ» գհործողություններին....
Մտածում եմ` եթե հանկարծ էս արհեստական խթանումների արդյունքում մարդ ընկներ մեքենայի տակ, Աստված չանի, մահանար չէին ասի` բա ոստիկանությունն ո՞ւր էր... Մտածում եմ` էդ շենքը կառուցելու իրավունքը ո՞ր չինովնիկն է ստորագրել ու վավերցրել, գուցե՞ իր տան դիմաց է հարկավոր պառկել... Տեսաձայնագրությունում պարբերաբար բղավոցներ էի լսում. «Հայ եք արա´»... Համամիտ եմ, բայց ոստիկանություն աշխատակիցներին ծնող հայհոյելուց ու առհասարակ հայհոյելուց էլ հիշեք, որ «Հայ եք, արա....»: Ամեն դեպքում խցանման մեջ հայտնված մարդիկ շատ իներտ էին կատարվածի հանդեպ, ուստի և հարց է առաջանում. «Վստա՞հ եք, որ խնդիրը, այսպես կոչված, կոռումպացված դատարաններն ու իրավապահ մարմիններն են... Հասարակությունը հեչ խնդիր չունի՞...»: