|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ակտիվիստ Սուրեն Սահակյանը այսօր լրագրողների հետ կայացած բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ անհայտ հանցավոր խմբի անդամները արդեն մի քանի օր է` հետապնդում են ակտիվիստներին:
«Սկզբից հարցնում են` արդյո՞ք ակտիվիստ եք, և դրական պատասխան ստանալուց հետո բռնարարքների են դիմում»,-ասաց Սահակյանը: Ըստ նրա` հանցավոր խմբի անդամները հարձակումների ընթացքում ասել են`«Էս մեր հերերին ե՞ք կպնում», ինչը, ըստ նրա, փաստում է, որ վերջիններս աջակցություն են ստանում թե' ոստիկանության, և թե' այն պաշտոնյաների կողմից, ում հրաժարականները պահանջում են ակտիվիստները:
«Առաջին հարձակումը տեղի ունեցավ «Արարատ» հյուրանոցի մոտ, սակայն ոստիկանություն դիմելուց հետո, հանցագործները չբացահայտվեցին, այն դեպքում, երբ փողոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է ամբողջը, և հանցագործներին կարելի էր բացահայտել 24 ժամվա ընթացքում»,-հայտարարեց Սահակյանը:
Ըստ նրա` եղել են նաև դեպքեր, երբ հանցավոր խմբի անդամները կողոպտել են ակտիվիստներին: Մերժվել է նաև ակտիվիստների` ոստիկանության կողմից իրենց անվտանգությունը ապահովելու խնդրանքը: «Եղել են դեպքեր, երբ եկել և սեռական բնույթի հայհոյանքներ են տվել մեզ, և երբ անմիջապես դիմել ենք փողոցում կանգնած ոստիկաններին, ասել են, թե չեն նկատել նման բան: Այսպիսով` մենք պաշտպանված չենք նմանօրինակ բռնարարքներից»: