|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին. հայտնում են քաղաքապետարանից:
Այս տարի ծրագրում ներառվել էր 32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում: Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել և մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփոնները, 10-ից ավելի շենքերում նաև ներկման աշխատանքներ են իրականացվել:
Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվել նաև պատուհաններ, վերականգնվել են տեղաշարժված կամ քանդված քարերը: Ծրագիրը, ինչպես և նախատեսված էր, ավարտվել է օգոստոսին: Նշենք, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին: