|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նամակով դիմել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հետեւյալ բովանդակությամբ. «Խնդրում եմ տեղեկացնել՝ ինչ ընթացքի մեջ է Ձեզ հասցեագրված 21.06.2013թ. «Ժառանգություն» խմբակցության թիվ Ժխ-Ե-0186/13 գրությամբ ուղարկված նամակը, որում մասնավորապես առաջարկվում է՝ ղեկավարվելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը, քրեաիրավական բնույթի կասկածներ հարուցող համապատասխան դրվագները ընդգծելով, ուղարկել Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազություն». այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունը: