|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին բաց նամակով այսօր դիմել է երկրի խորհրդարանին. տեղեկացնում է apsny.ge-ն:
Նա նախ իր հարգանքն է հայտել ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին, ապա ընդգծել, որ Վրաստանի Սահմանադրությունը գերագույն օրենքն է, որի կատարումը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու, առաջին հերթին` երկրի ղեկավարության պարտականությունը:
«Այդ իսկ պատճառով պահանջում ենք ապահովել Սահմանադրության կատարումը, որը մի կողմից պարտավորեցնում է պետության առաջին դեմքին խորհրդարանի ամբիոնից դիմել օրենսդրական մարմնի ներկայացուցիչներին եւ հասարակությանը, իսկ մյուս կողմից` պարտավորեցնում է խորհրդարանին` լսել Վրաստանի նախագահին: Համարում ենք, որ տվյալ նորմի կատարման դեպքում մենք կկարողանանք խուսափել բազմաթիվ բարդություններից, որոնք ի հայտ են եկել վերջերս: Վրաստանի նախագահը Սահմանադրության պաշտպանության երաշխավորն է, իսկ դրա կատարման պատասխանատվությունն ընկած է նաեւ խորհրդարանի վրա»,- ասվում է նախագահի աշխատակազմի տարածած նամակում:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը որոշել էր, որ երկրի նախագահը չի կարող իր ամենամյա ելույթը ներկայացնել խորհրդարանին: Սահակաշվիլիի ելույթը խորհրդարանում նախատեսված էր փետրվարի 8-ին: