|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ճապոնիայում ամառվա սկզբից մինչ այժմ ամենաքիչը 130 մարդ է մահացել անոմալ շոգերի պատճառով. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի քան 40 հազար մարդ արևահարվելու հետևանքով հոսպիտալացվել է: Այս տարվա հուլիսը Ճապոնիայում հայտարարվել է ամենաշոգը երկրի ամբողջ պատմության ընթացքում: Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է պատմական մաքսիմումի` 41 աստիճանի` ըստ Ցելսիուսի:
Շոգից մահացածների թվում շատ են տարեցները: Նշվում է, որ էլեկտրաէներգիան խնայելու համար նրանք չեն միացրել իրենց տների օդորակիչները: