|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բուենոս Այրեսի կենդանաբանական այգում շոգից սատկել է միակ սպիտակ արջը` Վիները: Դա տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան օրը. հայտնում է Buenos Aires Herald-ը:
Այգու ղեկավարության խոսքերով` բացի շոգ եղանակից, կատարվածում մեծ դեր է ունեցել նաև արջի խառնվածքը. նա չի դիմացել հրավառությունների աղմուկին:
14-ամյա արջը արգենտինական կենդանաբանական այգու խորհրդանիշն էր: Նրան շատ էին սիրում այգու աշխատակիցները և այցելուները: