|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքական դատարանը արդարացրել է «Էրգենեկոն» ընդհատակյա ազգայնական կազմակերպության գործով 21 ամբաստանյալի, որոնց մեղադրում էին հակակառավարական դավադրության մեջ. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ:
Ամենախիստ պատիժը բաժին է հասել Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախկին առաջնորդ Դողու Փերինչեկին. նա դատապարտվել է 117 տարվա բանտարկության: Մի քանի տասնյակ այլ ամբաստանյալներ դատապարտվել են 2-47 տարվա ազատազրկման:
Գործով ամենահայտնի մեղադրյալ` ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուղի դատավճռի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան:
Ընդհանուր առմամբ` գործով մեղադրյալների թիվը մոտ 400 մարդ է: Թուրքիայի իշխանությունները նրանց մեղադրում են 2003-ին պետական հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Գործի քննությունը շարունակվում է արդեն 6 տարի: Ընդդիմությունն այն համարում է քաղաքական, մինչդեռ թուրքական իշխանությունները այդ մեղադրանքները կտրականապես հերքում են: