Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է <<Մարզպետի գավաթ>> անունը կրող բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշարը, որտեղից Հայաստանը ներկայացնող երեք բռնցքամարտիկներ` Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ) և Արա Պուլուզյանը (64 կգ) վերադարձան մեդալներով:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին հաջողվեց հասնել եզրափակիչ փուլ, որտեղ հայ բռնցքամարտիկը միավորներով պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող Մուրադջան Ահմադալիևին:
Երրորդ մրցանակակիր դարձան վանաձորցի Արարատ Մխիթարյանը (56 կգ) և էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ) :
Մրցաշարին մասնակցում էր 22 թիմ:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում: Հնարավոր է` Հայաստանի հավաքականին միանան Ռուսաստանի, Լիտվայի, Թուրքմենիայի և Գերմանիայի բռնցքամարտիկները:
ՀԱՕԿ լրատվության բաժին: