|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ Սենատը ընդունել է 2014 թվականի ֆինանսական տարվա ծրագիրը, որում ներառված է նաեւ ԼՂՀ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Իրավական զեկույցում, որը բացատրում է օգնության նպատակը, Սենատի հատկացումների կոմիտեն առաջարկում է օգնություն սահմանել ԼՂ հակամարտությունից տուժածների, դեռեւս շարունակվող հակամարտության պայմաններում ԼՂՀ կարիքները հոգալու համար. տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը այս կապակցությամբ ասել է. «Մենք շնորհակալ ենք սենատոր Մարկ Քըրքին եւ նրա գործընկերներին FY14 օրինագիծը ընդունելու համար, որը ենթադրում է պահպանել ԼՂՀ-ին տրամադրվող օգնությունը:
«Միեւնույն ժամանակ, մենք մտահոգվում ենք, որ Սենատը չի ընդունել Հայաստանին տրամադրվող օգնության մասին օրինագիծ»,- հավելել է Համբարյանը: