|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Համաշխարհային ուսանողական 27-րդ խաղերում` 74 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Վլասովը նվաճել է ոսկե մեդալ: Ռուս ըմբիշը ուսանողական խաղերը համեմատել է օլիմպիական խաղերի հետ:
«Այս օրերին, երբ ես Կազանում էի, ինձ անընդհատ թվում էր, որ մասնակցում եմ օլիմպիական խաղերի: Մթնոլորտը և զգացողությունները նույնն էին, ինչ Լոնդոնում: Այնպիսի տպավորություն էր, որ իմ քաշային կարգում բոլոր ըմբիշները ուժեղագույնն էին: Երբ իմացա, որ առաջին գոտեմարտում մրցելու եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ, նույն այն ըմբիշի, ում հետ մրցել էի օլիմպիական խաղերի եզրափակիչում, այդ օլիմպիական զգացողություններն ավելի ուժեղացան: Այդ գոտեմարտն ամենաբարդն էր ինձ համար: Պատրաստվում էի գոտեմարտին, ինչպես եզրափակիչի: Վստահ եմ` նա նույնպես: Ուրախ եմ, որ կարողացա հաղթել: Այս հաղթանակից հետո հոգեբանորեն ավելի հեշտ էր շարունակել մրցելույթները, քանի որ Ջուլֆալակյանն իմ ամենաբարդ մրցակիցն է»,- Վլասովի խոսքերն է մեջբերում wrestrus.ru-ն:
Լուսանկարը` Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ