|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Լոնդոնի «Արսենալ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կիսաեզրափակիչ դուրս գալու համար մրցելու է իտալական «Նապոլի»-ի հետ:
Լոնդոնի «Չելսի»-ին բաժին է հասել Պրահայի «Սլավիա»-ն, իսկ Ֆրանկֆուրտի «Այնթրախտ»-ին՝ պորտուգալական «Բենֆիկա»-ն: Քառորդ եզրափակիչի եւս մեկ զույգ կազմել են իսպանական թիմերը՝ «Վալենսիա»-ն ու «Վիլյառեալ»-ը: