|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին հանդիսավորությամբ հանձնել են վկայական, որը հաստատում է, որ նա ծնվել է 1923 թվականի օգոստոսի 2-ին բելառուսական հողում` Վիշնյովո գյուղում: Բելառուսի ԱԳՆ-ի Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի վարչության պետ Իգոր Լեշչենյան, հանձնելով վկայականը, ընդգծել է, որ «Իսրայելի նախագահին մշտապես ուրախ կլինեն տեսնել փոքր հայրենիքում». տեղեկացնում է РИА Новости-ն:
Ի դեպ, Բելառուսում Պերեսի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ այլ միջոցառումներ էլ են նախատեսվում: Ավելի վաղ, Պերեսի դստեր ներկայությամբ, Վիշնյովո գյուղի այն տան պատին, որտեղ ծնվել ու մեծացել է Իսրայելի ապագա նախագահը, հուշատախտակ էր ամրացվել: