|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի փոխչեմպիոնի կազմում մամուլի առաջին ասուլիսն է տվել:
Հայ կիսապաշտպանը, մասնավորապես, ասել է, որ ուրախ է հայտնվել դորտմունդյան ակումբում, և որ սրտի թելադրանքով է ընտրել այդ ակումբը: Մխիթարյանը նաև ասել է, որ սկսել է գերմաներեն սովորել. այդ հարցում նրան օգնում է իր սենյակակից Գրոսկրոյսը: Վերջինս հայ կիսապաշտպանին «Բորուսիա»-ի երգերն է սկսել սովորեցնել:
Հենրիխը խնդրել է իրեն չհամեմատել թիմը լքած Մարիո Գյոտցեի հետ: Նա հույս է հայտնել, որ գերմանական ակումբը չի զղջա իրեն ձեռք բերելու համար: