|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երեկ թուրքական ոստիկանությունը դարձյալ ցրել է մարդկանց, ովքեր ցանկացել են մտնել ստամբուլյան Գեզի այգի եւ բողոքի ակցիա կազմակերպել այգու ոչնչացման դեմ. տեղեկացնում է France-Presse գործակալությունը: Որոշ տեղեկություններով` ձերբակալվել է ցույցի` մոտ 80 մասնակից. տեղական հեռուստատեսության կադրերից երեւում է, թե ինչպես են ոստիկանները Թաքսիմ հրապարակի մոտակա փոողոցներից տանում առավել ակտիվ բողոքողներին:
Մարդկանց Իստիքլյալ պողոտայից դուրս մղելու ժամանակ, ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել: Մի քանի մարդ տուժել է գազից, իսկ մի անչափահաս լուրջ վնասվածքներ է ստացել, քանի որ գազային նռնակը նրա վրա է ընկել: