|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Աթենքի քաղաքապետ Յորղոս Կամինիսի վրա հուլիսի 7-ին հարձակում է տեղի ունեցել. հայտնում է France-Presse-ը: Կամինիսին հասցրել են հիվանդանոց: Բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ քաղաքական գործիչը չի ստացել:
Անհայտ անձինք հարձակվել են Կամինիսի վրա, երբ նա հունական այլ քաղաքների քաղաքապետերի հետ բանակցություններից հետո դուրս է եկել փողոց: Պաշտոնյաները քննարկել են կառավարության հավանությանն արժանացած` մունիցիպիալ աշխատակիցների կրճատմանն ուղղված միջոցները: Միևնույն ժամանակ, շենքի առջեւ բողոքի ակցիա է անցկացվել` ուղղված կրճատումների դեմ: