|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված` գերակա հանրային շահերի զոհերից մի քանիսի հետ գնաց կառավարության շենք` ծանոթանալու խնդրին:
Yerkir.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանից փորձեց պարզել, թե ի՞նչ է երեկ զրուցել վարչապետը խաբված բնակիչների հետ: Հարությունը Բերբերյանը տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանը ընդունել է Արամի, Բուզանդի և 33-րդ թաղամասի բնակիչներին:
Վարչապետը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարել է պարզել պատճառները եւ բնակիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հանդիպել 10 օր անց` հնարավոր լուծումները քննարկելու համար:
Լուսանկարը` 1in.am-ի