|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանը զայրացած է, Հայաստանը` խաբված, Թուրքիան` «քցված». հայտարարել է Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ, նախկին նախարար Գոգա Խաչիձեն` Facebook-ի իր էջում անդրադառնալով այդ երկրներ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցերին:
Մեկնաբանելով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ բանակցությունները, նա նշել է, որ երկխոսությունը մոտեցնում է ավարտին, եւ որոշակի պայմանավրվածություններ են ձեռք բերվել, թեեւ վերջնականապես ոչինչ չի որոշվել. կողմերը երկյուղներ ունեն` մեծամասնությունը վախենում է, որ նախագահը կարող է լուծարել կառավարությունը, իսկ փոքրամասնության վախերը պայմանավորված են արտաքին քաղաքական կուրսով: